copy image url
Խոսք 2 տարի առաջ - 14:34 24-01-2022

18 տարին լրացած ցանկացած քպ-ական կարող է դառնալ նախագահ. քաղաքագետ

Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց` իր հրաժարականի տեքստում նշելով համազգային ճգնաժամի մասին, նաև շեշտել, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։ Սահամանադրությամբ նախագահի պաշտոնն այժմ ժամանակավոր կզբաղեցնի ԱԺ նախագահը։

Oragir.news-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, ով անդրադարձավ Սահմանադրական փոփոխություններին, ՀՀ կառավարման համակարգին և այն հարցերին, թե ինչպիսի՞ փուլում ենք այժմ, քաղաքական ի՞նչ գործընթացներ են ընթանում, և ո՞վ կլինի այդ կարևոր պաշտոնում։

Քաղաքագետի կարծիքով, խորհրդարանական կառավարման համարկարգը ՀՀ-ում չի աշխատում, և պետք է վերդառնանք կիսանախագահական համակարգի։

«Եկեք հիշենք, երբ տարիներ առաջ փոխվեց Սահմանադրությունը, մենք ի՞նչ ճգնաժամերի առաջ կանգնեցինք, և այդ ճգնաժամերն ավելի խորացան և այդպես էլ լուծում չունեցան։ Առաջին․ պետք է վերադառնալ հին սահմանադրությանը՝ որոշակի փոփոխություններ անելով, և երկորոդ, երբ մենք անցնում ենք խորհրդարանական կառավարման համակարգի, տեսնում ենք, որ կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կուսակցություններ որպես այդպիսին մենք չունենք, և եթե մենք չունենք կայացած կուսակցություններ, ապա խորհրդարանական կառավարման համակարգն ուղղակի անիմաստ է»,- նշեց քաղաքագետը։

Երեկվանից համացանցում շրջանառվում են նախագահի թեկնածուների անուններ՝ Էդմոն Մարուքյան, Ռուբեն Վարդանյան և Արամ Սարգսյան։ Այն հարցին, թե ինչ կարծիք ունի քաղաքագետը այս մասին, Դանիելյանն ասաց, որ որևէ անուն չի ցանկանում նշել, և քանի որ Սահմանադրությամբ տարիքային ցենզ կա, 35 տարեկան անձը կարող է լինել նախագահ, եթե այդ տարիքային շեմն իջեցնեն 18, ապա ՔՊ-ից բոլորը կարող են նախագահ աշխատել։

«Մեզ մոտ ամեն բան այնքան է արժեքազրկվել, հեղինակազրկվել, որ նախագահի ինստիտուտի նկատմամբ որևէ լուրջ վերաբերմունք չկա, և առհասարակ, ցանկացած ինստիտուտի նկատմամբ։ Դրա համար այդ անձերի հետ որևէ բան քննարկելն անիմաստ է, քանի որ այն անձերը, որոնց անունները շրջանառվում են այդ պաշտոնի համար, նրանցից որևէ մեկը չունի միջազգային հեղինակություն, համապատասխան լուրջ գիտելիքներ՝ հասկանալու՝ աշխարհում ինչ է կատարվում։ Իսկ աշխարհում շատ բաներ է կատարվում և կարևոր է՝ ճիշտ կողմնորոշվելը»։

Այն հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում նախագահի ընտրությունը և այն արդյոք կիրականացվի՞ արդար և թափանցիկ ճանապարհով, ասաց, որ բնականաբար լինելու է իրենց սիրելի մի մարդ, ով ոչ թե լինելու է փոխզսպման և հակակշռի համար, այլ օգնելու է, որ պահեն իրենց իշխանությունը, և եթե առաջին փուլով չեղավ ընտրություններ, ապա երկրորդ և երրորդ փուլերում լինելու է իրենց ուզած թեկնածուն, մյուս կողմից էլ նախագահի ինստիտուտը ՀՀ-ում անքան քիչ լիազորություններ ունի, որ արդեն էական էլ չի, թե ով կլինի։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

08:00 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. Ժողովուրդ
22:57 Որն է ռուսական կոնտինգենտի՝ Արցախից հեռանալու իրական պատճառը
21:19 ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը զբաղված է հարազատներին աշխատանքի տեղավորելով
17:49 Բրյուսովն այլևս թրենդի մեջ չէ, իսկ Գյուրջինյան Դավիթն անչափ զգայուն է թրենդի նկատմամբ
16:12 Վարդենիսում անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 74-ամյա և 66-ամյա անձինք կալանավորվել են. shamshyan.com
17:40 Մեզ սպառնում են, որ կսպանեն, իրենց սուրն աջ էլ է կտրում, ձախ էլ. Գյումրիի բնակիչն ահազանգում է
09:03 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ Հրապարակ
14:40 Որ արցախցին է հրաժարվել 50 հազարի օգնությունից․ Նիկոլ Փաշինյանի ծուղակը
22:22 Ադրբեջանում մտավախություն կա, որ Ռուբեն Վարդանյանը Նոբելյան մրցանակ կստանա
15:30 Քաշքշուկ և հայհոյանք՝ ոստիկանների և ապօրինի շինարարություն իրականացնողների միջև