Երևան +23°
Ներքին 4 ամիս առաջ - 12:16 24-01-2022

Վարորդը կաշառք է առաջարկել պարեկին. ոստիկանություն

Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունվարի 22-ին, ժամը 03.50-ին, Աթոյան փողոցում, ստուգելու նպատակով, կանգնեցրել են «Հունդաի» մակնիշի ավտոմեքենա: Պարզվել է՝ վարորդը մեքենան վարում է ոչ սթափ վիճակում:

Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից:

Մեքենան հատուկ պահպանվող տարածք չտեղափոխելու համար վարորդը ոստիկանության ծառայողին կաշառք է առաջարկել: Պարեկները նրան բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին:
Նախապատրաստվում են նյութեր:

Ձեզ գուցե հետաքրքրի