Երևան +14°
copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 19:20 23-01-2022

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության չեմպիոնը Մանուէլ Պետրոսյանն է

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության նոր չեմպիոնը Մանուէլ Պետրոսյանն է:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի առաջնության վերջին 11-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը: ևս մեկ պարտիա դեռ ընթացքի մեջ է, սակայն այն որոշիչ չէ մրցանակային տեղերի համար պայքարում:

11 հնարավորից հավաքելով 8 միավոր և չկրելով ոչ մի պարտություն Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հայաստանի 82-րդ առաջնության նոր չեմպիոնը: Երկրորդ տեղում 7,5 միավորով Հայկ Մարտիրոսյանն է, իսկ եռյակը եզրափակեց նույնքան միավոր հավաքած Շանթ Սարգսյանը: