copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:19 23-01-2022

Բեռլուսկոնին հանել է իր թեկնածությունը Իտալիայի նախագահական ընտրություններից

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հրաժարվել է առաջադրվել նախագահի պաշտոնում։ Հայտարարությունը նրա անունից ընթերցել է սենատոր Լիսիա Ռոնզուլին կոալիցիայի ներկայացուցիչների առցանց հանդիպման ժամանակ։ Դրան չի մասնակցել «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդը։

Ինչպես գրում է la Repubblica թերթը, կներկայացվի ընդհանուր առաջարկ, որը կկարողանա ապահովել «առավելագույն հնարավոր կոնսենսուս»։

Այսպիսով, Բեռլուսկոնիի մերժումից հետո ոչ աջ կենտրոնամետները, ոչ ձախ դրոշի նրանց հակառակորդները չեն հայտարարել իրենց թեկնածությունների մասին։ Իրավիճակը ստեղծվել է քվեարկությունից երկու օր առաջ։ Իտալիայի նախագահական ընտրությունների համար խորհրդարանի առաջին նիստը նշանակված է հունվարի 24-ին։

Ամենից շատ դիտված