Երևան +19°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:34 22-01-2022

ԱՄՆ-ն կարգադրել է տարհանել Ուկրաինայից դիվանագետների ընտանիքներին․ Fox News

Ամերիկացի դիվանագետների ընտանիքների տարհանման մասին տեղեկատվությունը Կիևը հաստատում է։ Գործընթացը կսկսվի երկուշաբթի՝ հունվարի 24-ին։ Հրաման է եկել պետքարտուղարությունից։ Ինչպես Twitter-ում գրել է FoxNews-ի լրագրողներից մեկը, այս տեղեկությունը հայտնել են պաշտոնյաները։

Ավելի ուշ ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել էր Ուկրաինայից քաղաքացիների տարհանման մասին տեղեկությունը։ Միաժամանակ նրանք ընդգծել են, որ եթե Վաշինգտոնը որոշի տարհանել դիվանագետների ընտանիքներին, ապա նրանք չպետք է սպասեն, որ տարհանումը տեղի կունենա կառավարական ինքնաթիռներով։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ ԱՄՆ ղեկավարությունը քննարկում է Ուկրաինայից ամերիկացի դիվանագետների ընտանիքի անդամներին տարհանելու հարցը։ Պատճառը երկրում իրավիճակի ենթադրյալ սրումն է։

Նախատեսվում է նաեւ ԱՄՆ կամովին վերադառնալու իրավունք տալ ոչ հիմնական գործունեությամբ զբաղվող դեսպանատան աշխատակիցներին։

Ձեզ գուցե հետաքրքրի