copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:53 22-01-2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կանխատեսել է COVID-19-ի «օմիկրոնից ավելի վատ» շտամի առաջացումը

Մոտ ապագայում կարող է ի հայտ գալ օմիկրոնից ավելի վտանգավոր կորոնավիրուսի տեսակ, ուստի համաշխարհային հանրությունը պետք է պատրաստվի այդ իրադարձությանը և անցնի արտակարգ իրավիճակի ռեժիմի։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Իր ելույթը նվիրելով միջազգային կազմակերպության գործունեության առաջնահերթ ուղղություններին՝ Գուտերեշը նշել է, որ ժամանակն է, որ աշխարհն անցնի արտակարգ իրավիճակի ռեժիմի՝ COVID-19-ի դեմ պայքարի համար։ Օմիկրոն շտամը, նրա խոսքով, նախազգուշացում է, որ հաջորդ շտամը կարող է «ավելի վատը լինել», ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Գուտերեշի խոսքով, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը պետք է լինի 2022 թվականի օրակարգային առաջնահերթություններից մեկը։