copy image url
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 17:58 21-01-2022

Փաշինյանի գրքից երկրորդ անգամ մեջբերված «բոզացած» բառը՝ երկրորդ քրեական գործ հարուցելու պատճառ

«Զգում էի, որ ինքս էլ սկսում էի բոզանալ»․ Փաշինյանի այս արտահայտության համար կասկածվում էր ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը, այժմ նա ձեռք է բերել նոր կարգավիճակ՝ արդեն որպես մեղադրյալ։ Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը ամիսներ առաջ հրապարակում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ ՔՊ վարչության անդամներն էին ու նկարի վերևի հատվածում գրել էր «բոզացածներով»։ Իշխանության ներկայացուցիչներին այդ որակավորման համար ծանր վիրավորանքի հոդվածով, կասկածյալի կարգավիճակով, Արմինե Ադիբեկյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, որտեղ ցուցմունք չէր տվել: Կասկածյալի կարգավիճակ ձեռք բերած Արմինե Ադիբեկյանին այս անգամ առաջադրվել է երկրորդ մեղադրանքը՝ կրկին գրքից մեջբերում անելու համար։

Oragir.news-ը կապ հաստատեց Արմինե Ադիբեկյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ, ով մեզ հետ զրույցում մանրամասնեց կատարվող իրադարձությունը։

«Նոր-Նորք վարչական շրջանի ոստիկանությունում էինք՝ կապված Արմինե Ադիբեկյանի երկրորդ գրառման հետ, որն արել էր հունվարի իննին , ու ըստ էության, էլի օգտագործված է նույն բառը, որի հետ կապված քրեական գործ կա արդեն, որը մեջբերում է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքից։ Մենք նաև առհասարակ ուզում ենք բարձրացնել այն հարցը, թե ՀՀ-ում ո՞վ է իրականացնում Ֆեյսբուք սոցիալական ցանցի մոնիթորինգը, որի վերաբերյալ մեր իրավապահ մարմինները քննում են։ Ակնհայտ է , որ նա առաջին գործով տուժող է նշանակվում, և մենք գործ ունենք մարդու դեմ ուղղված հանցագործության հետ։ Եթե մարդու դեմ կատարված հանցագործություն է, այդ դեպքում նա կարող է չլինել տուժող, ու ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է, և ես կարծում եմ, որ ԱԺ-ն նույնպես պետք է սա քննարկի։

Անդրադառնալով այն հարցին, որ սա արդյոք քաղաքական հետապնդման միջո՞ց է՝ ասաց. «Որևէ կասկած չկա, որ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Մեր պատկերացմամբ նոր քրեական գործ է հարուցվելու և միացվելու է նախորդ քրեական գործին «ծանր վիրավորանք» հասցնելու համար 137.1 հոդվածի 2-րդ մասը դառնալու է 137․1 հոդվածի 3-րդ մաս և էապես ավելանալու է տուգանքի չափը մինչև 3 մլն դրամ, և նախատեսված է նաև կալանքը՝ որպես պատիժ՝ 1-3 ամիս ժամկետով»,- ասաց նա։

Ռուբեն Մելիքյանը հիշեցրեց, որ օրենքն ընդունվել է միայն ՔՊ-ի քվեարկությամբ, հենց ՔՊ-ին վիրավորանքներից պաշտպանելու համար։

«Այնտեղ պիտի լիներ շատ սիմվոլիկ թվով հոդվածը՝ 37-ը, որն ունի 3 մաս։ Երկրորդ մասը վերաբերում է պաշտոնատար անձանց գործունեության հետ կապված վիրավորանքին, 3-րդ մասը՝ պարբերաբար ծանր վիրավորանք ներկայացնելուն»,- ասաց նա։

Ռուբեն Մելիքյանն ընդգծեց, որ Արմինե Ադիբեկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք չի հասցրել, քանի որ հենց Փաշինյանը իր գրքում խոսել է այդպես, և Արմինե Ադիբեկյանը գրածն է մեջբերել։

«Գուցե ինչ-որ մեկը դիմի մեր իրավապահներին, որպեսզի ծանր վիրավորանքի հոդվածով գործ հարուցվի Իլհամ Ալիևի դեմ․ նա շատ ավելի լուրջ հայտարարություններ է անում, գուցե հարուցվի, գուցե նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվի»,- ասաց նա։

Oragir.news-ը նաև կապ հաստատեց Արմինե Ադիբեկյանի հետ, ով ասաց.

«Քանի որ հրաժարվել եմ ցուցմունք տալուց, չեմ կարող ասել կոնկրետ ինչի համար, բայց, հա, քրգործն են ուզում բացել, նույն հոդվածով, ես մանրամասներ չգիտեմ, անգամ չգիտեմ էլ ՝ ո՞ր գրառման մասին է խոսքը, Մելիքյան Ռուբենը գիտի»։


Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ