Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 16:43 21-01-2022

Մարմնավաճառն ու անողնաշար սողունները խոսքերի հեղինակներն են. Քնար Մանուկյան

ՔՊ-ական պատգամավորները շարունակում են մամուլի հասցեին իրենց վիրավորական արտահայտությունները։ Վահագն Ալեքսանյանը լրագրողներին «վերբալ մարմնավաճառներ» է անվանել, Վիգեն Խաչատրյանն էլ համեմատել է սողունների ու միջատների հետ։ ՔՊ-ական պատգամավորների նման սանձարձակ վարքագծի վերաբերյալ Oragir.news-ը զրուցեց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի հետ՝ հարցնելով, թե ո՞րն է ՔՊ-ականների այսպիսի ցնցումների պատճառը․

«Լրագրողի իշխանություն է: Նիկոլ Փաշինյանը նախկին լրագրող է և ամենաշատը վախենում, սարսափում է լրատվամիջոցներից ու լրագրողներից, դրա համար փորձում են վարկաբեկել մեր համայնքը։ Չի հաջողվի։ Մարմնավաճառն ու անողնաշար սողունները խոսքերի հեղինակներն են: Ձեր պիղծ ձեռքերը հեռու պահեք լրագրողներից: Հասկանում ենք՝ ճշմարտությունը լսելը ձեր համար բարդ է, բայց հայելու մեջ նայել սովորեք և ձեր անտանելի կամ զզվելի կերպարը տեսնելով՝ հայելուն մի մեղադրեք, դուք եք երևում հայելու մեջ:

Իսկ որպես հակաքայլ մենք բոյկոտելու ենք այդ կերպարներին, էլ երբեք մեր ԶԼՄ-ն իրենց հասանելի չի լինի, քանի ներողություն չեն խնդրել»,- ասաց խմբագիրը։