copy image url
Խոսք 2 տարի առաջ - 15:28 21-01-2022

Վահագն Ալեքսանյանն իշխանությանը ծառայելու իր պատկերացումներն այս ձևով է արտահայտում․ Ժաննա Ալեքսանյան

ՔՊ-ական պատգամավորները շարունակում են մամուլի հասցեին իրենց վիրավորական արտահայտությունները։

Վահագն Ալեքսանյանը լրագրողներին «վերբալ մարմնավաճառներ» է անվանել, Վիգեն Խաչատրյանն էլ համեմատել է սողունների ու միջատների հետ։ ՔՊ-ական պատգամավորների նման սանձարձակ վարքագծի վերաբերյալ Oragir.news-ը զրուցեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ՝ հարցնելով, թե ինչն է նրանց այսպիսի պահվածքի պատճառը․

«Պետք է ասեմ, որ ծանր իրավիճակում է հայտնվել «Քաղաքացիական պայմանագիրը», ժողովրդավարական արժեքներ, խոսքի ազատություն, որ իրենց առաջնորդը նման հայտարարություններով մեկ-մեկ հանդես է գալիս, բայց փաստորեն չի վերահսկում, թե իր թիմակիցները ինչպես են խոսում, ինչ բառապաշարով, ինչպես են արտահայտվում։

Ուղղակի իրենց արտոնյալ են զգում, էլի, որ ում ինչ կուզեն, կասեն։ Իրենց մոտ անպատժելիության զգացում եմ տեսնում, որ զսպում չկա բոլորովին»,- պատասխանեց իրավապաշտպանը։ Ալեքսանյանի խոսքով, թեև լրատվական դաշտում կան խնդիրներ, սակայն պատգամավորները իրենց վարքագծով պետք է օրինակ ծառայեն․

«Ես մամուլի ու լրատվամիջոցների վիճակը շատ լավ գիտեմ, բայց իշխանության ներկայացուցիչը իրավունք չունի իրեն այդպես պահելու, նա պետք է իր վարքը թելադրի ընդհանրապես, նրանք իրենց պահվածքով ու իրենց խոսքով պետք է փոխեն այդ իրավիճակը, ոչ թե այդպիսի ընդհանրական բնութագրումներ ու որակումներ տան, որ կարծես բոլորին է վերաբերվում։ Վահագան Ալեքսանյանը իշխանությանը սիրաշահելու, ծառայելու իր պատկերացումները այս ձևով է արտահայտում։ Ես այդպես եմ հասկանում, որովհետև նրան որևէ մեկը չի ասում, որ այդպես մի արա, նա այդ առումով ամենաակտիվն է, չէ՞, ինչքան հասկանում եմ»,- ասաց Ալեքսանյանը։

Ամենից շատ դիտված

00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
14:57 Ինչո՞ւ եք խոժոռվել, չգիտե՞ք, որ Արցախը Հայաստան է. քաղաքացին՝ Աննա Հակոբյանին
13:54 Աննա Հակոբյանին ստորացնում են անմար կրակի մոտ
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ
17:27 Ժողովո՛ւրդ, 100 հազար հավաքվեք, տեսեք Նիկոլը ոնց ա կուզ-կուզ փախնում․ ակցիայի մասնակից
17:00 Փաշինյանը կատարեց իր խոստումը. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կանգնել է
08:07 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ Հրապարակ
09:20 Ծիծեռնակաբերդը փակ է. սպասում են Նիկոլ Փաշինյանին
00:00 Շուրջ 10 հոգի բերման է ենթարկվել․ գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցում է․ Բագրատ Սրբազան
22:23 Մեր գերդաստանի կանայք են միայն ողջ մնացել, տղամարդկանց թուրքերը սպանել են. Արաքսյա Դեմիրճյան