Երևան +16°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:52 21-01-2022

Թուրքիան չի ցանկանում հայկական կողմի հետ հանդիպումները շարունակել 3-րդ երկրում

Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանի հետ բանակցությունների վայրը լինի հենց Թուրքիան կամ Հայաստանը, գրում է ermenihaber-ը:

Այս մասին հայտնում է թուրքական «İhlas» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:

Նույն աղբյուրը հաղորդում է, որ պաշտոնական Անկարան անհրաժեշտ չի համարում, որ ներկայացուցիչների հետագա հանդիպումներն անցկացվեն այլ երկրներում:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչներ նշանակված Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել էր հունվարի 14-ին Մոսկվայում: