Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 14:37 20-01-2022

Լևանդովսկին ամռանը կարող է հեռանալ Բավարիայից

Մյունխենի «Բավարիան» ծրագրում է այս ամառ վաճառել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, եթե վերջինս հրաժարվի նոր պայմանագրից, հայտնում է Bild-ը։

Նշվում է, որ լեհ ֆուտբոլիստն այս պահին ակումբի ղեկավարության հետ համաձայնության չի եկել պայմանագրի երկարաձգման հարցում։

Պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին, և «Բավարիան» կվաճառի ֆուտբոլիստի տրանսֆերը, եթե նա չերկարաձգի պայմանագիրը, որպեսզի հաջորդ ամառ Լևանդովսկին անվճար չտեղափոխվի այլ ակումբ։

Ավելի վաղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Սիթին»: