Երևան +10°
copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 22:32 18-01-2022

Իրանցի բռնցքամարտիկը մահապատժի է դատապարտվել՝ հանրահավաքներին մասնակցելու համար

Իրանցի բռնցքամարտիկ Մոհամմադ Ջավադը մահապատժի է դատապարտվել 2019 թվականին ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար։ Այս մասին իր Twitter-ում հայտնել է լրագրող, իրավապաշտպան Մասի Ալինեժադը։

Իրանցի մարզիկը մահապատժի է դատապարտվել 2019 թվականի նոյեմբերին՝ բողոքի ցույցին մասնակցելու համար։ Մոհամմադ Ջավադը 26 տարեկան է, բռնցքամարտի չեմպիոն։

Իշխանությունները նրան մահապատժի են դատապարտել «Երկրի վրա կոռուպցիա տարածելու» համար։ Մեզ չհաջողվեց փրկել իրանցի ըմբիշ Նավիդ Աֆկարիին։ Այս անգամ մեզ կարող են օգնել մարզիկները ամբողջ մոլորակից»,- գրել է Ալինեժադը։

Հիշեցնենք, որ 2020 թվականին 27-ամյա Նավիդ Աֆկարին կախաղանի միջոցով մահապատժի է ենթարկվել երկրի հարավում գտնվող Շիրազ քաղաքի Ադել-Աբադ բանտում։ Մինչ այդ նա մտրակի 74 հարված էր ստացել։ Ամբաստանյալի փաստաբանն ավելի ուշ հայտնել է, որ իր պաշտպանյալին թույլ չեն տվել մահից առաջ տեսակցել իր ընտանիքին, ինչպես պահանջում է Իրանի օրենսդրությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կրկնակի օլիմպիական չեմպիոն Դմիտրի Վասիլևը կոչ է արել «մահապատժի ենթարկել» բիաթլոնիստ Եվգենյա Պավլովային։

Ամենից շատ դիտված