copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:12 17-01-2022

Իրանի նախագահ Ռաիսին պատրաստվում է հունվարի 20-ին ելույթ ունենալ ՌԴ Պետդումայում

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մտադիր է հինգշաբթի օրը՝ հունվարի 20-ին, ելույթ ունենալ ՌԴ Պետդումայի նիստում։ Այս մասին հայտարարել է պալատի առաջին փոխխոսնակ Ալեքսանդր Ժուկովը։

«Հինգշաբթի օրը հանդիպումը կսկսվի Իրանի նախագահի ելույթով»,- ասել է նա լրագրողներին Դումայի խորհրդի նիստից հետո։

Ավելի վաղ Իրանի կառավարության խոսնակ Բահադարի Ջահրոմին ասել էր, որ Էբրահիմ Ռաիսին ծրագրում է այցելել Ռուսաստան 2022 թվականի սկզբին, նրան հրավիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Իրանի նախագահները երկու երկրների միջև օրակարգի գրանցում են իրականացնելու։