Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 2 տարի առաջ - 20:17 17-01-2022

Ճապոնական փոքրիկ քաղաքը ՉԹՕ-ի համաշխարհային կենտրոն է դարձել

Փոքրիկ Իհինո քաղաքը, որը գտնվում է Ճապոնիայի Սենգանմորի սուրբ լեռան վրա, Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում, դարձել է ՉԹՕ սիրահարների և ուֆոլոգների համազգային կենտրոն, իսկ մարդիկ, որոնք սիրում են այլմոլորակային բանականություն փնտրել ամբողջ աշխարհից, գիտեն որ սա «անոմալ» գոտի է: Այս մասին հաղորդվում է Vice News-ի ռեպորտաժում։

Տեղի բնակիչ և ուֆոլոգ Յուիչի Ասոն լրագրողին պատմել է, որ լեռան վրա մագնիսական անոմալիա է նկատվում՝ կապված տեղական ապարների բաղադրության հետ, ինչը հուշում է, որ այլմոլորակային քաղաքակրթությունները կարող են այն օգտագործել իրենց թռչող մեքենաները լիցքավորելու կամ ռեսուրսներ արտահանելու համար: Լրագրողը համոզվել է դրանում՝ լեռան մոտ մի քանի վայրերում նայելով իր կողմնացույցին. կողմնացույցի սլաքը սկսել է պտտվել՝ այլևս ցույց չտալով, թե իրականում որտեղ են գտնվում հյուսիսն ու հարավը:

Տեղի բնակիչները ստեղծել են թանգարան՝ նվիրված այլմոլորակայինների հետ մարդկության շփումներին, որտեղ մասնագետները երկար ժամանակ հավաքել են այլմոլորակայինների մասին բոլոր ապացույցները։

Այնուամենայնիվ, չնայած տիեզերքից այցելուների խորհրդավորությանը, Իհինոյում ոչ ոք չի վախենում այլմոլորակային բանականությունից:

«Մենք նրանց հետ կընկերանանք։ Ես իսկապես հուսով եմ, որ նրանք կաշխուժացնեն մեր քաղաքը»,- ասել է Յուիչին։