Երևան +12°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:38 17-01-2022

Դանակահարություն՝ ձեռքով վիրավորական ժեստ ցուցադրելու համար

Երևանի ռեստորանային համալիրներից մեկում 2021 թվականի հոկտեմբերի 25-ին ժամը 22:16-ի սահմաններում դանակահարություն է տեղի ունեցել Կարեն Մ.-ին պատճառել է ծանր մարմնական վնասվածք:

Իրավաբան.net-ը հայտնում է, որ այս մասին տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Արման Դ.-ն մասնակցել է ծննդյան տոնակատարության, որի ընթացքում ընթացքում Վահագն Մ.-ն իր բջջային հեռախոսով սկսել է տեսանկարահանել հանդիսությունը, իսկ երբ հեռախոսի տեսախցիկն ուղղել է դեպի Արման Դ.-ն այդ պահին վերջինս բացահայտ ցուցադրել է միջնամատը՝ այդպիսի ժեստով վիրավորելով Վահագն Մ.-ին: Միմյանց միջև վեճ է առաջացել, որին միջամտել են նաև վերջիններիս մտերիմները և վեճը շարունակվել է ռեստորանի ավտոկայանատեղիում:

Վեճի մասնակից Արթուր Ք.-ն բռունցքով մեկ անգամ հարվածել է Արման Դ.-ին: Նա էլ վրդովված դրանից հակառակորդներից որևէ մեկին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ իր մոտ գտնվող դանակով, նույն օրը, ժամը 22:16-ի սահմաններում հարված է հասցրել Կարեն Մ.-ի որովայնի շրջանին, ինչը առաջացրել է ներքին և արտաքին արնահոսություն:

Արման Դ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին:

2021 թվականի դեկտեմբերի 20-ին գործն ընդունվել է վարույթ: Դատական նիստ դեռ նշանակված չէ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: