Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է փակ մնալ․ ԱԻՆ
Երևան +23°
Ներքին 4 ամիս առաջ - 16:12 17-01-2022

Նախագահը իր մասին մամուլի հրապարակումների մոնիթորինգի ծառայություն է գնել

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը 2022 թվականը սկսել է շատ հետաքրքիր մի գնումով։ Նախագահը մամուլում իր մասին հրապարակումները մոնիթորինգ անելու համար «Մեդիամաքս» լրատավական գործակալությունը կվճարի 720 հազար դրամ։

Գնման պայմանագրի «ծառայության տեխնիկական բնութագիրը» բաժնում նշված է․ «Կատարողը Պատվիրատուի պահանջով պետք է իրականացնի Հանրապետության նախագահի գործունեությանն առնչվող հարցերով հայկական լրատվական կայքերի հրապարակումների մոնիթորինգի, տվյալների վերլուծության գնահատման, հավաքման և դասակարգման ծառայություններ: Ծառայությունների մատուցումը պետք է իրականացվի Պատվիրատուին մեդիամոնիթորինգի, տվյալների վերլուծության, գնահատման և տեղեկատվական աջակցության ծառայությունների համար նախատեսված համակարգում համապատասխան օգտահաշիվ տրամադրելու միջոցով, որին ավտոմատացված կարգով կուղղվեն հրապարակումների մոնիթորինգի, տվյալների վերլուծության և գնահատման ամփոփ տվյալները: Համակարգը պետք է աշխատի Պատվիրատուի պահանջներին համապատասխան բանալի-բառերի վրա։ Համակարգը պետք է ճկուն լինի բանալի բառերի ցանկում փոփոխություններ իրականացնելու առումով։ Համակարգը պետք է լինի ճկուն՝ ԶԼՄ-ների ցանկում, ըստ Պատվիրատուի պահանջների փոփոխություններ իրականացնելու առումով։ Կատարողի կողմից ծառայությունների մատուցման մեթոդաբանությունը պետք է հիմնվի միջազգային մասնագիտական կազմակերպությունների (FIBEP AMEC) չափանիշների վրա: Համակարգը պետք է ընձեռի Պատվիրատուին տրամադրած օգտահաշվում պահպանվող հրապարակումները ըստ ժամանակի, ըստ բանալի բառի, ըստ լրատվամիջոցի ֆիլտրելու հնարավորություն»։

Նախագահի աշխատակազմը «Մեդիամաքսի» հետ պայմանագիրը կնքել է 1 տարի ժամկետով։

Կորյուն Սիմոնյան

Ձեզ գուցե հետաքրքրի