Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:59 17-01-2022

ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով հազարավոր չվերթներ են չեղարկվել

ԱՄՆ-ում հունվարի 16-ին չեղարկվել է 2.8 հազար չվերթ։ Պատճառը ԱՄՆ-ի արևելյան ափին տեղացած առատ ձյունն է, որտեղ մոտ 74 միլիոն մարդ է բնակվում, հաղորդում է CNN-ը։

Նշվում է, որ եղանակային վատ պայմանների հետևանքով շուրջ 200 հազար սպառող հոսանքազրկվել է։ Արգելափակված են նաև Ֆլորիդայից Կանադայի սահմանի ուղղությամբ առանձին ավտոճանապարհներ։

Փոթորիկը հարավարևելյան նահանգներից շարժվում է դեպի հյուսիս։ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում և քաղաքի շրջակայքում առատ ձյուն է տեղում։

Ամենից շատ դիտված