Ռուսաստանը կարող է իր միջուկային զենքը տեղակայել ամերիկյան ափերի մոտ, հաղորդում է The New York Times-ը։
Եղել են ակնարկներ, որ միջուկային զենք կարող են տեղափոխել Միացյալ Նահանգների ափերի մոտ գտնվող վայրեր, և դա հրթիռների արձակումից հետո ժամանակահատվածը կնվազեցնի մինչև հինգ րոպե, որը կարող է 1962թ.-ի Կարիբյան ճգնաժամի նման առճակատման հանգեցնել»:
Օրինակ, ռուս բարձրաստիճան դիվանագետներից մեկը Ժնևում ասել է, որ Մոսկվան պատրաստ է «չճշտված» զենքի համակարգեր տեղակայել «որոշակի» վայրերում:
ԱՄՆ հետախուզության կողմից ձեռքբերված տեղեկություններ կան նաև այն մասին, որ Ռուսաստանը կարող է նոր վայրեր դիտարկել իր միջուկային զենքերը տեղակայելու համար:
Նաև, ըստ պարբերականի, նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է հիպերձայնային հրթիռներ տեղակայել Վաշինգտոնի մերձակայքում գտնվող սուզանավերի վրա։