Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:34 17-01-2022

Ալմաթիում նշել են անկարգությունների պատճառած վնասի չափը

Ալմաթիում տեղի ունեցած անկարգությունների պատճառոծ վնասը ներկայում գերազանցում է 112 միլիարդ տենգեն (260 միլիոն դոլար): Այս մասին հաղորդել է «Sputnik Ղազախստան»-ը՝ հղում անելով քաղաքապետարանի տվյալներին։

Ալմաթիի փոխքաղաքապետ Իլյաս Ուսերովը նշել է, որ ամենաշատը տուժել է բիզնեսը. հատկապես՝ ոչ պարենային ապրանքների խանութները 20.9 մլրդ տենգեի (մոտ 46 հազար դոլար) վնաս են կրել։

Զգալի վնասներ են կրել նաև վարչական շենքերը, նյութատեխնիկական բազան և տրանսպորտային միջոցները։ Ուսերովի խոսքով, վնասի գնահատումը դեռ շարունակվում է։

Ալմաթիում անկարգությունների հետ կապված 2601 մարդ է կալանավորվել՝ անօրինական գործողություններին մասնակցելու, թալանի և այլ հանցագործությունների համար։

Ձեզ գուցե հետաքրքրի