Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:52 17-01-2022

Ֆրանսիայում կներդրվեն պատվաստումային անցագրեր

Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) վերջնական ընթերցմամբ ընդունել է երկրում պատվաստումային անցագրեր ներդնելու մասին օրինագիծը։ Այս մասին ասվում է խորհրդարանի Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Օրինագծին կողմ է արտահայտվել 215, դեմ՝ 58 պատգամավոր, ևս 7 պատգամավոր ձեռնպահ է մնացել։

Փաստաթուղթը նախատեսում է սանիտարականը փոխարինել պատվաստումային անցագրերով։ Քաղաքացիները պետք է դրանք ներկայացնեն սրճարաններ, բարեր, ռեստորաններ, մշակութային հաստատություններ այցելելու, ինչպես նաև միջքաղաքային գնացքներով երթևեկելու ժամանակ։

Նման անցագրի տրամադրումն իրականացվելու է Եվրամիությունում թույլատրված դեղամիջոցների երկու դեղաչափով ամբողջական պատվաստման հիման վրա, ինչպես նաև խթանող ներարկման առկայության դեպքում։

Ամենից շատ դիտված