copy image url
Միտք 2 տարի առաջ - 23:59 16-01-2022

Ի՞նչ է Տեր-Պետրոսյանի ուզածը

Երկու օր է՝ համացանցում որոշակի ակտիվությամբ քննարկվում է Հայաստանի առաջին, լևոնականները կասեին՝ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մտքերը պետական շահի և ՀՀ երկորրդ ու երրորդ նախագահների մասին։ Տեր-Պետրոսյանը նստել որոշել է, որ պետք է ինչ-որ մտքեր արտահայտի ինչ-որ հարցերի շուրջ և դրանք հանձնի թղթին, ավելի ստույգ՝ iLur.am կայքին։ Այս լրատվամիջոցն էլ դա ներկայացրել է որպես իր հարցերին ուղարկած պատասխան նախագահի կողմից։ Բնականաբար, շատերին է հետաքրքրել՝ ինչի մասին է խոսել Տեր-Պետրոսյանը, որին մշտապես առանձնացրել են որպես Հայաստանի երեք նախագահներից ամենաինտելեկտուալը, ամենախորաթափանցն ու հեռատեսը։ Անկեղծ ասենք՝ հիասթափեցնող էր։ Զգացվում է՝ առաջին, թող լինի՝ նույնիսկ հիմնադիր նախագահն տարիքն առել է նաև բարոյապես․ ինչպես ասում են՝ նա «մաշվել է» և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես։ Այլևս նրա նախկին երիտասարդական ջիղը չկա, որ մի բառ ասի և իրար խառնի ամբողջ համացանցը, քաղաքական դաշտը, նունիսկ տարածաշրջանային ցնցումներ առաջացնի։ Նա հինգ կետից բաղկացած ինչ-որ թեզեր էր հայտնել, որոնցից և ոչ մեկը առանձնապես կշիռ չուներ։ Ընդամենը փորձել էր ցույց տալ, թե ինքը պետականամետ, պետության, հայրենիքի շահը անձնականից վեր դասող գործիչ է, իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետության զգացողություն չունեն, ընդամենը իրենց անձնական շահի համար են ձգտում գալ իշխանության, ոչ թե պետությունը, երկիրը փրկելու։ Նա նախ նկատել է․ «Փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը»։ Ապա ավելացրել․ «Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը»։ Վերջում էլ եզրակացրել․ «Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են»։ Եվ սա ասում է մի մարդ, որը մեղադրվում է գրեթե պետական դավաճանության՝ Նիկոլի հոգևոր հայրը, նրան աճեցնողն ու, իր խոսքերով ասած, մեր գլխին կապողը լինելու մեջ։ Տեր-Պետրոսյանը մարդ է, որի ղեկավարած ընդդիմությունը 2018-ին սատարում էր, դարձյալ իր խոսքերով ասած, այս «ազգակործան պատուհասին»։ Այսօր նա եկել ու պետական շահի մասին դասեր է տալիս իրենից հետո եկած երկրորդ ու երրորդ նախագահներին, թե «դուք չգիտեք՝ ինչ է պետական շահը, փոխարենը ես՝ Նիկոլին աճեցրածս ու նրան մինչև հիմա էլ հոգու խորքում աջակցողս, շատ պետականամետ և անձնական քինախնդրությունից, անձնական շահերից դուրս գործող մեկն եմ»։ Ակնհայտ է՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդամենը ուզում էր իր այս գրվածքով գոլորշի բաց թողնել և ստուգել մարդկանց տրամադրությունները՝ իրենով դեռ հետաքրքրվողներ, իր խոսքի հետ հաշվի նստողներ դեռ կա՞ն, թե՞ ամբողջ դիսկուրսը Նիկոլ-Սերժ-Ռոբերտ եռյակի շուրջ է ընթանում։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

12:48 Տարիքով մարդուն տվել են պոլին․ լարված իրավիճակ Աբովյան փողոցում
08:00 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. Ժողովուրդ
22:57 Որն է ռուսական կոնտինգենտի՝ Արցախից հեռանալու իրական պատճառը
21:19 ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը զբաղված է հարազատներին աշխատանքի տեղավորելով
16:12 Վարդենիսում անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 74-ամյա և 66-ամյա անձինք կալանավորվել են. shamshyan.com
17:40 Մեզ սպառնում են, որ կսպանեն, իրենց սուրն աջ էլ է կտրում, ձախ էլ. Գյումրիի բնակիչն ահազանգում է
17:49 Բրյուսովն այլևս թրենդի մեջ չէ, իսկ Գյուրջինյան Դավիթն անչափ զգայուն է թրենդի նկատմամբ
14:40 Որ արցախցին է հրաժարվել 50 հազարի օգնությունից․ Նիկոլ Փաշինյանի ծուղակը
22:22 Ադրբեջանում մտավախություն կա, որ Ռուբեն Վարդանյանը Նոբելյան մրցանակ կստանա
15:30 Քաշքշուկ և հայհոյանք՝ ոստիկանների և ապօրինի շինարարություն իրականացնողների միջև