copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:08 16-01-2022

Ռուսաստանը չի կարող թույլ տալ ՆԱՏՕ-ի ներխուժումն Ուկրաինա

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Մոսկվան «ՆԱՏՕ-ի աստիճանական ներխուժում է տեսնում Ուկրաինայի տարածք»։

Նրա խոսքով, դաշինքն այնտեղ ուղարկում է ոչ միայն հրահանգիչներ, այլև տեղակայում է ենթակառուցվածքները, պաշտպանական և հարձակողական զինատեսակների պաշարները։ Բացի այդ, ուկրաինացի զինվորականների վերապատրաստում է ընթանում։

Խոսնակը հավելել է, որ ռուսական կողմն «այլևս չի կարող հանդուրժել այս իրավիճակը»։ Պեսկովի խոսքով՝ այդ պատճառով էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է. «Տղե՛րք, մեզ համար սա իրական սպառնալիք է»։ Պեսկովն ընդգծել է, որ դա սպառնալիք է նաև եվրոպական անվտանգության համար։