copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:06 16-01-2022

Երևանի տարբեր հատվածներում որսագողության` սիգի ապօրինի վաճառքի դեպքեր են բացահայտվել

Ոստիկանները Երևանի տարբեր հատվածներում որսագողության` սիգի ապօրինի վաճառքի դեպքեր են բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը` հավելելով, որ Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա մի տղամարդ։ Նրա մոտ հայտնաբերվել է 95 սիգ ձկնատեսակ, որը, ըստ բերման ենթարկվածի, ձեռք էր բերել Նորատուս գյուղի տարածքից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Բացի այդ, հունվարի 14-ին Շենգավիթ վարչական շրջանում շրջայցի ժամանակ Սողոմոն Տարոնցու փողոցից Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 34-ամյա տղամարդու։ Նրա մոտ էլ հայտնաբերվել է 31 սիգ։

Իսկ Վիլնյուսի փողոցից էլ բերման են ենթարկել 50-ամյա կնոջ, որը կրկին սիգի վաճառքով էր զբաղվում։

Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում: