copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:59 15-01-2022

Ալմաթայում՝ Նազարբաևի պողոտայում, հանվել են նրա անունով բոլոր ցուցանակները

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում Նուրսուլթան Նազարբաևի պողոտայում հանվել են նրա անունով բոլոր ցուցանակները։ Երկրի առաջին նախագահի անունը պողոտային տրվել է 2017թ. Մինչ այդ այն կոչվում էր Լեպսինյան փողոց, իսկ հեղափոխությունից հետո վերանվանվել է Ֆուրմանովայի փողոց։

Հայտնի է դարձել նաև, որ Ղազախստանում ստորագրահավաք են սկսել Նուր-Սուլթանը Աստանա վերանվանելու միջնորդության համար։ Ստորագրահավաքի հեղինակները ցանկանում են Նազարբաեւի անունը կրող բոլոր փողոցները վերանվանել չեզոք անունով՝ «ընդգծելով երկրի պետականությունը, միասնությունն ու անկախությունը»։ «Հաշվի առնելով հասարակության տրամադրությունները՝ խնդրում ենք Ղազախստանի Հանրապետության նախագահին, երկրի կառավարությանը և խորհրդարանին վերադարձնել մեր հանրապետության մայրաքաղաքի՝ Աստանա քաղաքի նախկին անվանումը», - ասված է խնդրագրում։

Միևնույն ժամանակ, քաղաքը Աստանայից վերանվանվել է Նուր-Սուլթան 2019 թվականի մարտին։ Այս որոշումը բացասաբար է ընկալվում սոցիալական ցանցերում և հասարակ մարդկանց կողից, ուստի առօրյա կյանքում նախկին անվանումն է օգտագործվում։