Երևան +18°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 23:17 14-01-2022

Գազի իրական պայթյունը հետո է լինելու

Երեկ Երևանի Արտաշիսյան փողոցում ավտովթարի հետևանքով գազի խողովակ էր պայթել։ Ցավոք, ունեցանք նաև զոհ։ Ամբողջ համացանցը ողողված էր պայթյունի նկարներով։ Այդ ամենը, սակայն, տևեց մեկ օր։ Այսօր մեզ մի նոր՝ էլ ավելի հզոր պայթյուն էր սպասվում, դարձյալ գազի «ոլորտում»։

Լրիվ պատահաբար ֆեյսբուքյան հանրությունը պարզեց, որ «Գազպրոմ Արմենիան» որոշել է բարձրացնել գազի գինը, ու դրա համար պատրաստվում է հայտ ներկայացնել ՀԾԿՀ։ Սա պայթյուն է, որը զոհեր չունի կամ դեռևս չունի, և որի ձայնը մենք դեռ հետո՝ ապրիլի մեկից սկսած ենք լսելու, երբ հեղափոխական իշխանությունները կհայտարարեն, որ հպարտ քաղաքացիներն այսուհետ ստիպված են լինելու ավելի շատ վճարել իրենց սպառած գազի համար։ Թե ինչու՝ կարևոր չէ, «Գազպրոմ Արմենիան» այդ ինչուի պատասխանը ՀԾԿՀ-ում կտա՝ ծախսերը շատ են, ասում են՝ ինչ-որ կալորիականության խնդիր կա, բալը թանկացել է, ուստի գազն էլ պիտի թանկանա, կամ բենզինն է թանկացել, ինչո՞ւ պիտի գազն էլ չթանկանա, և էլի նման անհեթեթ հիմնավորումներ։ Այս իշխանություններով հիացած հպարտ քաղաքացիները կլսեն սրանք, բնականաբար՝ ոչինչ չեն հասկանա, մի քիչ կդժգոհեն, բայց ոչ մեկի չեն մեղադրի դրա համար, որովհետև իրենց ընտրած իշխանությունը հաստատ իրենց չի խաբում, եթե թանկացնում են, ուրեմն մի բան գիտեն, ուրեմն ազնիվ ճանապարհով են թանկացնում, ոչ թե՝ թալանելով։ Հպարտ քաղաքացիները ձայն չհանեցին նաև, երբ իմացան, որ այս տարվանից նաև ջուրն է թանկանալու, այն ջուրը, որը Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ խոստանում էր, որ առնվազն մինչև 2024 թվականը չի թանկանալու։ Ու դարձյալ իրենց խաբված չեն զգում։ Ոչ ոք մինչ օրս չի ասել՝ մեր սիրելի վարչապետ, Արցախը հանձնեցիր՝ հասկացանք, բա ջուրն ինչո՞ւ ես թանկացնում, չէ՞ որ մենք քեզ ձայն էինք տվել, որ ջուրը չթանկացնեիր։ Հպարտ քաղաքացիների տրտունջը չլսվեց նաև, երբ իմացան, որ այս տարվանից նաև հոսանքի համար են ավելի շատ վճարելու։

Մի քանի տարի առաջ այդ նույն հպարտ քաղաքացիները Բաղրամյան փողոցը օրերով փակած էին պահում, աղբամանների վրա էին քնում՝ պահանջելով չեղարկել հոսանքի թանկացման որոշումը։ Այն ժամանակ նախկիններն էին իշխանության, դրա համար նրանց պահանջն արդարացի էր։ Այսօր ներկաներն են, իսկ ներկաների օրոք նրանց արածն է արդարացի, ոչ թե իրենց պահանջը։ Ներկաներն էլ օգտվում են առիթից, որ ինչ ուզեն՝ կարող են անել, և դա կգտնի իր արդարացումը հպարտ հանրության կողմից, ուստի անխնա անում են այն, ինչ ուզում են։ Հիմա այսքանից հետո հանրության մի հատված պահանջում է, որ հանրության մյուս՝ էն պահանջատեր հատվածը, որը նախկինների օրոք ամեն օր մի բան էր պահանջում, այսօր էլ դուրս գա փողոց ու պահանջի, որ գազը չթանկացնեն, լույսը չթանկացնեն, ջուրը չթանկացնեն, տարածքներ չհանձնեն, զինվորներ չզոհաբերեն «հանուն հանձնված տարածքների»։ Այս ամենը մի օր իրական պայթյունի կհանգեցնի՝ պայթյուն ավերակների վրա, պայթյուն, որն այլևս ոչինչ չի ունենա կործանելու, քանզի ամեն ինչ արդեն ինքնուրույն կործանված կլինի։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
14:11 Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացու են խոշտանգել․ փաստաբան
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
16:00 Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
19:00 Ինչու Փաշինյանի օրոք համաբանակային զորավարժություն չի եղել. ԳՇ նախկին պետի կարծիքը
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան