Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:58 14-01-2022

2021 թվականին Ռուսաստանը լքել են 1,5 հազար ակտիվիստներ և լրագրողներ

2021 թվականին Ռուսաստանը լքել են ավելի քան 1,5 հազար ակտիվիստներ և լրագրողներ՝ քաղաքական և քրեական հետապնդումների պատճառով։ Այս մասին գրում է Znak.com-ը՝ հղում անելով Free Russia Foundation (Ռուսաստանում անցանկալի ճանաչված) կազմակերպության նախագծերի մենեջեր Անտոն Միխալչուկին։

Ընդ որում, կազմակերպությունը հաշվի է առնում միայն «քաղաքական» արտագաղթողներին։ Վիճակագրության մեջ ներառված չեն նրանց ընտանիքների անդամները կամ նրանք, ովքեր պարզապես չեն ցանկացել ապրել Ռուսաստանում և որոշել են հեռանալ, նշել է Միխալչուկը։

Արտագաղթի հիմնական ուղղություններն են դարձել, նրա խոսքով, Վրաստանը, Լիտվան և Ուկրաինան, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի այլ երկրներ, Ֆրանսիան և ԱՄՆ-ը։