ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության ժամկետները սահմանված չեն. Ստոլտենբերգ
18:30 14.01.2022

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության ժամկետները սահմանված չեն. Ստոլտենբերգ



ՆԱՏՕ-ն Ուկրաինային ու Վրաստանին ընդունելու մասին որոշում է կայացրել, սակայն ժամկետներ չի սահմանել։ Այս մասին ուրբաթ՝ հունվարի 14-ին, La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ուկրաինան արդեն դիմել է միանալու խնդրանքով, և մենք որոշել ենք աշխատել դրա ուղղությամբ՝ աջակցելով նրա բարեփոխումներին, օգնելով արդիականացնել զինված ուժերը մեր չափանիշներին համապատասխան: 2008 թվականին մենք որոշեցինք, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան (ՆԱՏՕ-ի) անդամներ, բայց մենք չենք սահմանել, թե երբ»,- ասել է Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Ուկրաինան այժմ ունի շատ ավելի բարձր պաշտպանունակություն, քան 2014 թվականին էր։ Միաժամանակ, նրա խոսքով, հավաքական պաշտպանության սկզբունքը տարածվում է միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա։

«Սակայն Կիևը դեռևս չի մտնում ՆԱՏՕ-ի մեջ: Դաշնակիցներին պաշտպանելու պարտավորությունը տարածվում է միայն ՆԱՏՕ-ի անդամների վրա»,- հավելել է Ստոլտենբերգը։

Ձեզ նաեվ կհետաքրքրի