Երևան +17°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:12 14-01-2022

ԶԼՄ-ները պարզել են Մեգան Ֆոքսի նշանադրության մատանու արժեքը

Insider պարբերականը պարզել է դերասանուհի Մեգան Ֆոքսի նշանադրության մատանու մոտավոր արժեքը, որը նրան նվիրել է ռեփեր Machine Gun Kelly-ն (Քոլսոն Բեյքեր) նշանադրության օրը։

Խոսքը 18 կարատանոց սպիտակ ոսկուց սրտաձև զմրուխտյա և ադամանդե քարերով զարդի մասին է՝ Stephen Webster շքեղ ապրանքանիշից։

Տանձանման քարերը ամրացված են երկու միահյուսված գծերին, որոնք պատված են մանր ադամանդներով:

Ինչպես բացատրել է Բեյքերը, նա որոշել է խորհրդանշական մատանի ստեղծել Ֆոքսի համար՝ դրանում միացնելով քարեր, որոնք համապատասխանում են իրենց կենդանակերպի նշաններին։

Փորձագետ Քեթրին Մայնին զարդը գնահատել է 300-400 հազար դոլար։