Երևան +18°
Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:33 14-01-2022

ԱՄՆ-ը ստիպում է Եվրոպային նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ը ճնշում է գործադրում ԵՄ-ի վրա, որպեսզի միության անդամ երկրները համաձայնեցնեն Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցները՝ Ուկրաինա ՌԴ-ի պոտենցիալ ներխուժման ֆոնին: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

ԱՄՆ-ը մտավախություն ունի եվրոպացիների դանդաղ առաջընթացից Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հարցում։ Ամերիկացի պաշտոնյաները դժգոհ են, որ եվրոպական երկրները համաձայնության չեն եկել կոնկրետ պատժամիջոցների շուրջ, որոնք պետք է սահմանվեն, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա։

Միացյալ Նահանգները նաև ենթադրում է, որ եվրոպացի առաջնորդները վատ են պատրաստվել պատասխան գործողություններին, եթե Պուտինը ձեռնարկի լայնածավալ ներխուժմանը չհամապատասխանող միջոցներ, օրինակ՝ դիմի կիբերհարձակումների կամ ապատեղեկատվական ուժեղացված արշավի:

Նախօրեին ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը խոստովանել էր, որ ԱՄՆ-ը և Եվրոպան կարող են չգալ լիովին համաձայնության այն հարցում, թե ինչ պատժամիջոցներ պետք է ուժի մեջ մտնեն, եթե Պուտինը հարձակվի Ուկրաինայի վրա: Միաժամանակ նա ընդգծել է, որ երկու կողմերն էլ համաձայն են, որ հարձակումը կունենա «լուրջ տնտեսական հետևանքներ» Ռուսաստանի Դաշնության համար։

«Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ-ը և Եվրոպան կունենան նույն ցուցակը մինչև ամենափոքր մանրամասնը: Ոչ»,- ասել է Սալիվանը:

«Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ես կարող եմ կանգնել ձեր առջև և ասել, որ ԱՄՆ-ը և Եվրոպան միահամուռ անցել են կոշտ տնտեսական միջոցների կիրառմանը: Ես վստահ եմ, որ դա ինձ կհաջողվի»,- ընդգծել է նա։

Գործակալությունը նշում է, որ ցանկացած համաեվրոպական պատասխան պետք է միաձայն հավանության արժանանա բոլոր 27 անդամ երկրների կողմից։ Bloomberg-ի աղբյուրներից մեկն ասում է, որ հույս կա, որ պատժամիջոցների փաթեթը կարող է վերջնական տեսքի բերվել, երբ հունվարի 24-ին հանդիպեն ԵՄ ԱԳՆ ղեկավարները:

Ամենից շատ դիտված

21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
14:11 Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացու են խոշտանգել․ փաստաբան
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
16:00 Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
19:00 Ինչու Փաշինյանի օրոք համաբանակային զորավարժություն չի եղել. ԳՇ նախկին պետի կարծիքը
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան