Եղիսաբեթ II թագուհին արքայազն Էնդրյուին զրկել է բոլոր տիտղոսներից
11:24 14.01.2022

Եղիսաբեթ II թագուհին արքայազն Էնդրյուին զրկել է բոլոր տիտղոսներից



Մեծ Բրիտանիայում Եղիսաբեթ II թագուհին իր որդուն՝ արքայազն Էնդրյուին, Յորքշիրի դուքսին, զրկել է բոլոր տիտղոսներից։ Այս մասին հաղորդել է Բուքինգհեմյան պալատը։

Որոշումն ընդունվել է ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեի կողմից Էնդրյուի դեմ բռնաբարության մեղադրանք ներկայացնելու պատճառով։ Կնոջ խոսքով, 2001 թվականին, երբ նա անչափահաս է եղել, Ջեֆրի Էփշտեյնն իրեն ստիպել է սեքսով զբաղվել Էնդրյուի հետ։

Բուքինգհեմյան պալատի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ արքայազն Էնդրյուն զրկվում է իր բոլոր պալատական ​​պարտականություններից և այսուհետ դատարանում կպաշտպանվի որպես մասնավոր անձ։

Ձեզ նաեվ կհետաքրքրի