copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:53 13-01-2022

Զախարովան կոչ է արել Թուրքիային զերծ մնալ Ղազախստանի վերաբերյալ անհիմն հայտարարություններից

ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան կոչ է արել Թուրքիային զերծ մնալ Ղազախստանի վերաբերյալ չմտածված հայտարարություններից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Թուրքական իշխանությունները պնդում են, որ Ղազախստանին ներկայումս սպառնում է «անմիտ լուծը», որի տակ նա ապրում էր մինչև ԽՍՀՄ փլուզումը։ Ահա թե ինչպես է Անկարան արձագանքել բողոքի ակցիաների ֆոնին երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կողմից հրավիրված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ զորքի Ղազախստան մտնելուն։

«Մենք ակնկալում ենք, որ թուրք պաշտոնյաները այսուհետ ձեռնպահ կմնան նման չմտածված հայտարարություններին <...> Ղազախստանի համար այս ողբերգական, բարդ, արտասովոր իրավիճակը պահանջում էր ջանքերի համադրում և, անշուշտ, չպետք է դիտարկվի որպես վնասելու, պղտոր ջրում ձուկ որսալու հնարավորություն»,- կոչ է արել Զախարովան։