Երևան +19°
copy image url
Ավելին 2 տարի առաջ - 22:42 13-01-2022

«Օմիկրոն» շտամն ամբողջությամբ գրավել է Թուրքիան

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել է, որ երկրում գերիշխող է դարձել կորոնավիրուսի Օմիկրոն շտամը։

«Դեպքերի թիվը նախորդ ամսվա համեմատ աճել է մոտ չորս անգամ», - ասել է Քոջան։

Միաժամանակ նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ համավարակի վաղ փուլերի համեմատ այժմ հիվանդանոց են ընդունվում վարակվածների շատ ավելի փոքր մասը։

Միաժամանակ Քոջան իր Twitter-ում գրել է, որ անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել և պահպանել հակահամաճարակային կանոնները։