copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:48 13-01-2022

«Արցախյան հակամարտություն. բանակցային գործընթաց» թեմայով բաց դասախոսությամբ հանդես կգա Սերժ Սարգսյանը

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հայտնում է․

«Շաբաթ օրը` հունվարի 15-ին՝ ժամը 17:30-ին, Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում «Արցախյան հակամարտություն. բանակցային գործընթաց» թեմայով բաց դասախոսությամբ հանդես կգա ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Դասախոսությունը ԶԼՄ-ների համար չէ։

Դասախոսությանը մասնակցելու հնարավորություն է ընձեռվում նաև փորձագետներին, որոնք կարող են կապվել ինձ հետ հավելյալ տեղեկատվության համար: Մասնակցության տեղերը խիստ սահմանափակ են, ուստի խնդրում եմ դիմել մինչև վաղը երեկոյան 20:00-ն»: