Բժիշկ Կոմարովսկին նշել է գլխացավի դեպքում անթույլատրելի գործողությունները
2022.01.13 20:39

Բժիշկ Կոմարովսկին նշել է գլխացավի դեպքում անթույլատրելի գործողությունները



Գլխացավի առաջացման ժամանակ ոչ մի դեպքում չի կարելի փորձել իջեցնել ճնշումը հաբերով։ Նման գործողությունները մեծացնում են իշեմիկ կաթվածի վտանգը, Ուկրաինայի 24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին։

Ինչպես նշել է բժիշկը, սովորաբար մարդը, զգալով գլխացավ, դա արյան բարձր ճնշման հետևանք է համարում և փորձում է ճնշումն իջեցնել՝ հաբեր ընդունելով։ Եթե ​​գլխացավը շարունակվում է, նա շտապօգնություն է կանչում, նրան սրսկում են: Արդյունքում արյան ճնշման կտրուկ անկում է տեղի ունենում, ինչը մեծացնում է իշեմիկ կաթվածի վտանգը։

Կոմարովսկին ընդգծել է, որ արյան բարձր ճնշման ախտանշաններ չկան, գլխացավը ոչ մի կերպ չի խոսում արյան բարձր ճնշման առկայության մասին։ Ուստի, եթե գլխացավ ունեք, նշում է բժիշկը, ավելի լավ է հորիզոնական դիրք ընդունեք, իսկ երկարատև գլխացավի դեպքում դիմեք բժշկի։