copy image url
Ավելին 2 տարի առաջ - 19:49 13-01-2022

Տղամարդն ականջի ցավով դիմել է բժշկի և պարզել, որ այնտեղ ուտիճ է հայտնվել

Նոր Զելանդիայի բնակիչն արթնացել է խցանված ականջով, գնացել է բժշկի և պարզել, որ քնած ժամանակ այնտեղ ուտիճ է մտել, գրում է Australian news-ը։

Զեյն Վեդինը պատմել է, որ նախօրեին լողացել էր լողավազանում, ուստի մտածել էր, որ ականջը ջրից է փակվել։ Սակայն շուտով տղամարդը ականջի ներսում շարժում է զգացել և որոշել է դիմել բժշկի։

«Ես անշարժ նստած էի և զգացի, որ ինչ-որ մեկը շարժվում է ականջիս մեջ», - պատմել է Զեյնը:

Հիվանդանոցում Զեյնին հակաբիոտիկներ են նշանակել և խորհուրդ տվել ականջը չորացնել վարսահարդարիչով, սակայն դա չի օգնել։ Բժշկին այցելելուց հետո Վեդինը սկսել է ուժեղ գլխացավեր ունենալ, ուստի նա կրկին դիմել է բժիշկների օգնությանը։

«Բժիշկը նայեց ինձ և ասաց. «Աստված իմ, ձեր ականջիդ մեջ միջատ կա»,- հիշում է տղամարդը։

Ուտիճին ականջից հեռացնելու համար բժշկից ընդամենը մի քանի րոպե է պահանջվել։ Ինչպես հիվանդն ինքն է պատմել, զգացողություններն այնքան էլ հաճելի չեն եղել։

Ամենից շատ դիտված