copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:19 13-01-2022

ՆԱՏՕ-ն դատարանում կպատասխանի ուրանով Սերբիային ռմբակոծությունների համար

Բելգրադի բարձրագույն դատարանը կքննի ՆԱՏՕ-ի դեմ երկու նոր հայց։ Բարձրագույն դատական ատյան են դիմել մարդիկ, ովքեր տուժել են 1999-ի ռմբակոծությունների ժամանակ, երբ Հյուսիսատլանտյան դաշինքը ռումբեր է նետել՝ աղքատացված ուրանի կիրառմամբ։

Ինչպես հաղորդել է փաստաբան Սրջան Ալեքսիչը, առաջին հայցը հարուցվել է 2021 թվականի հունվարին՝ Հարավսլավիայի բանակի քաղցկեղով հիվանդ սպայի անունից։

Նրա խոսքով՝ մեկ շաբաթից՝ հունվարի 20-ին, նա կներկայացնի երկու նոր հայց։ Իրավաբանը հավելել է, որ հետագայում յուրաքանչյուր ամիս դատարան դիմումների թիվը կկազմի երկու-երեք հայցադիմում։

«Պայթուցիկ նյութերի և զենքի հարցերով փորձագետի, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացության համար ժամանակ և գումար են պահանջվում: Անհրաժեշտ է հստակ ապացուցել, որ ՆԱՏՕ-ն իրականացրել է աղքատացված ուրանով ռմբակոծություններ այնտեղ, որտեղ գտնվում էին հայցվորները: Անհրաժեշտ է նաև ապացուցել, որ հայցվորների քաղցկեղն առաջացել է ՆԱՏՕ-ի ուրանից ճառագայթման հետևանքով»,- ասել է փաստաբանը։