Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:03 13-01-2022

Զորամասերից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն․ՊՆ

Պաշտպանության նախարարության N զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն, տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից։

Ներկայացվել են անձնակազմի խնդիրները մարտավարական բարդ իրավիճակում։ Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի կրակակետերի ոչնչացման, նպաստավոր դիրքերի զբաղեցման և ամրացման գործողություններ։

Հիշեցնենք, որ 2022-ի հունվարի 15-ից ապրիլի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Հավաքներում կընդգրկվեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական ու սպայական կազմերը։

Հավաքների նպատակն, ըստ նախագծի, պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է։