Երևան +19°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:18 13-01-2022

Նազարբաևի դստեր օգտահաշիվը անհասանելի է դարձել՝ Ղազախստանում անկարգությունների մասին գրառումից հետո

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կրտսեր դուստրը՝ Ալիյա Նազարբաևան, սոցցանցերում գրառում է կատարել, որում առաջին անգամ մեկնաբանել է Ղազախստանում զանգվածային ցույցերը։

Ալիյան տեղի ունեցածն անվանել է «ողբերգական իրադարձություններ» և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին։

Մի քանի ժամ անց Նազարբաևայի Instagram-ի օգտահաշիվն անհասանելի է դարձել։ Թե ինչի հետ է դա կապված, հայտնի չէ։

«Թող այս դաժան դասը բոլորիս համար լինի վերջինը մեր պատմության մեջ։ Սխալ է, երբ մարդիկ մահանում են խաղաղ ժամանակ»,- գրել է Ալիյա Նազարբաևան։

Նա երախտագիտություն է հայտնել «տվյալ պահին հորը ցուցաբերած բարոյական աջակցության համար»։

«Այս օրերին նա բազմաթիվ հաղորդագրություններ է ստանում տարբեր տարածաշրջանների բնակիչներից»,- ավելացրել է Ղազախստանի առաջին նախագահի դուստրը։