«Լվա ինքդ»-ի, «Նոյ տաքսի»-ի հիմնադիրը դարձավ ՔՊ-ական պատգամավոր
15:41 13.01.2022

«Լվա ինքդ»-ի, «Նոյ տաքսի»-ի հիմնադիրը դարձավ ՔՊ-ական պատգամավոր



«Քաղաքացիական պայմանագրի»՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի կառույցի խորհրդի անդամ Էդգար Հակոբյանը այսօր դարձավ պատգամավոր։ Նա իր ֆեյսբուքյան էջի կենսագրության մեջ գրել է, որ «Լվա ինքդ»-ի հիմնադիրներից է։

«Լվա ինքդ»-ը ավտոլվացման կետերի ցանց է՝ ինքնասպասարկումով։ Նա նաև հիմնադրել է «Նոյ տաքսի» տաքսի ծառայությունը։ Էդգար Հակոբյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակի 88-րդ համարն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Մովիսյանը նշանակվել էր Արագածոտնի մարզպետի պաշտոնում, Էդգար Հակոբյանը հավանաբար նրան է փոխարինել խորհրդարանում։