copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:37 13-01-2022

Իսրայելում կսկսեն պատվաստել նորածիններին

Իսրայելում ապրիլից նորածիններին կսկսեն պատվաստել վեց ամսականից սկսած, այժմ համապատասխան փորձարկումներ են անցկացնում, հաղորդում է The Times of Israel-ը:

«Այժմ Իսրայելում պատվաստանյութերը հասանելի են բոլոր տարիքային խմբերին՝ սկսած 5 տարեկանից: Կարծում եմ, որ մինչև ապրիլ պատվաստումային տարիքը կնվազեցվի մինչև վեց ամսական»,- լրագրողներին ասել է Առողջապահության նախարարության միջազգային կապերի տնօրեն Աշեր Շալմոնը։

Ներկայում Pfizer ընկերությունը կլինիկական փորձարկումներ է անցկացնում պատվաստումների համար թույլատրելի տարիքը հինգից մինչև վեց ամսական նվազեցնելու համար: Ըստ Շալմոնի, անցած ամիս վեց ամսականից մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում փորձարկումների ժամանակ պատվաստանյութն «անվտանգության բարենպաստ պրոֆիլ է ցուցաբերել»:

Այժմ ընկերությունը փորձարկում է մինչև 5 տարեկան երեխաներին երեք փոքր դեղաչափ ներարկելու սխեման այն բանից հետո, երբ պարզվել է, որ երկու սովորական դեղաչափը մինչև երկու տարեկան երեխաների մոտ ուժեղ ռեակցիա է առաջացնում։