Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:44 13-01-2022

Չեխիայի վարչապետը նիստի ժամանակ պատահաբար հայհոյել է

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան խորհրդարանի նիստի ժամանակ հայհոյել է՝ անվայել արտահայտություններ օգտագործելով, հաղորդում է Novinky պարբերականը։

«Ինչպես եմ զզվել այս ամենից»,- ասել է վարչապետը՝ չնկատելով, որ խոսափողը միացված է։

Ըստ պարբերականի, Ֆիալայի արձագանքն, ըստ երևույթին, առաջացել է ձգձգվող միջոցառման պատճառով:

Չեխիայի կառավարության մամուլի քարտուղար Վացլավ Սմոլկան պարզաբանել է, որ վարչապետը «նույնպես մարդ է, և լարված իրավիճակում կարող էր պատահաբար ոչ հրապարակային որևէ բան ասել»։