copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:12 12-01-2022

Զանգվածային ջրհեղեղներ՝ Ֆրանսիայում

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում տեղատարափ անձրևները առաջացրել են զանգվածային ջրհեղեղներ, մեկ կին մահացել է։ Այս մասին հաղորդում է The Local-ը:

Վերին Գարոնում և Արյեժում 2 օրում տեղացել է տեղումների ամսական նորման, Գարոն գետը դուրս է եկել ափերից։

Թուլուզում գետի ջրի մակարդակը 4 մետր 31 սանտիմետրով բարձր է եղել նորմալ մակարդակից։ Թուլուզից արևմուտք Մերվիլ քաղաքում 70-ամյա կնոջը խեղդված են գտել իր տնից ոչ հեռու գտնվող ջրանցքում։

Թուլուզի շուրջը մի շարք կոմունաներում փակվել են դպրոցները, իսկ դպրոցական ավտոբուսների երթևեկությունը դադարեցվել է։

Թուլուզում մետրոյի մեկ կայարան փակվել է ջրհեղեղի պատճառով։ Ամբողջությամբ հեղեղվել են Թուլուզի և Լուրդ քաղաքի շրջակայքի մի շարք ճանապարհներ։

Թուլուզի Իլ դյու Ռամյե կղզու ուսանողական հանրակացարաններից հարյուրավոր մարդիկ են տարհանվել, իսկ շատերը ստիպված են եղել քնել մարզասրահում:

Ձեզ գուցե հետաքրքրի