Երևան +16°
copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 22:54 07-01-2022

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2021թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եռյակը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2021թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների եզրափակիչ եռյակը․ Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», Լեհաստան), Լիոնել Մեսի (ՊՍԺ, Արգենտինա), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս)։ Ավելի վաղ հայտնի էին դարձել նաև լավագույն մարզիչի և դարպասապահի մրցանակների հավակնորդները։ Լավագույն մարզիչի կոչման հավակնորդներն են գերմանացի Թոմաս Տուխելը («Չելսի»), կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և իտալացի Ռոբերտո Մանչինին (Իտալիայի հավաքական)։

Լավագույն դարպասապահի թեկնածուների եռյակում են իտալացի Ջանլուիջի Դոնարուման (ՊՍԺ), սենեգալցի Էդուարդ Մենդի («Չելսի») և գերմանացի Մանուել Նոյերը («Բավարիա»)։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 17-ին։