Երևան +11°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:32 30-12-2021

Ովքեր են 2021 թվականին 10 ամենաշատ «աղքատացած» ռուս միլիարդատերերը

Forbes ամսագիրը հրապարակել է 2021 թվականի 10 ամենաշատ «աղքատացած» ռուս միլիարդատերերի վարկանիշը, որը գլխավորում է սենատոր Սուլեյման Քերիմովը, որի ընտանիքին է պատկանում ոսկու արդյունահանող «Պոլյուս» ընկերության բաժնետոմսերի 76,3%-ը։

Forbes-ի տվյալներով՝ 2021 թվականին Քերիմովի կարողությունը նվազել է 5,99 մլրդ դոլարով՝ հասնելով 14,92 մլրդ դոլարի՝ հիմնականում ոսկու գնի անկման պատճառով։

Երկրորդ տեղում «Ռենովա» խմբի հիմնադիր Վիկտոր Վեկսելբերգն է, որը մեկ տարվա ընթացքում կորցրել է 2,93 միլիարդ դոլար: Այժմ նա ունի 9,29 միլիարդ դոլար:

Եռյակը եզրափակում է «Դոմոդեդովո» օդանավակայանի համասեփականատեր Դմիտրի Կամենշչիկը, որի կարողությունը մեկ տարվա ընթացքում նվազել է 668 միլիոն դոլարով՝ հասնելով 1,8 միլիարդ դոլարի։

Forbes-ի տվյալներով՝ Ռուսաստանի 2021 թվականի 10 ամենաշատ «աղքատացած» գործարարների տասնյակում ներառվել է նաև «Կուզբասսռազրեզուգոլ»-ի բաժնետեր Անդրեյ Կոզիցինը (կորցրել է 615 միլիոն դոլար, այժմ ունի 5,79 միլիարդ դոլար), «Սիստեմա» ԲՖԿ-ի բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը (կորցրել է 414 միլիոն դոլար, այժմ ունի 2,54 միլիարդ դոլար), գործարար Ալեքսանդր Մամուտը (կորցրել է 320 միլիոն դոլար, այժմ ունի 2,26 միլիարդ դոլար), գործարար Գավրիլ Յուշվաևը (կորցրել է 285 միլիոն դոլար, այժմ ունի 1,92 միլիարդ դոլար), Eurasia Drilling-ի գլխավոր բաժնետեր Ալեքսանդր Ջափարիձեն (կորցրել է 241 միլիոն դոլարվ, այժմ ունի 970 միլիոն դոլար),Yandex-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Արկադի Վոլոժը (կորցրել է 231 միլիոն դոլար, այժմ ունի 2,3 միլիարդ դոլար), Crocus Group-ի նախագահ և սեփականատեր Արազ Աղալարովը կորցրել է 226 միլիոն դոլար, այժմ ունի 1,451 միլիարդ դոլար):

Ամենից շատ դիտված