copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:20 01-12-2021

Ջուրն էլ թանկացավ, ինչո՞ւ փողոց դուրս չեք գալիս

2022 թվականի համար Հայաստանի սոցիալապես անապահով բաժանորդների համար խմելու ջրի սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար կդառնա 200,47 դրամ: Այսինքն՝ կթանկանա 20 դրամով։ Երեկ այս նորությունը ատարածվեց համացանցում, ու բացի մի քանի ֆեյսբուքյան գրառումներից, որ ջուրը թանկանում է, այն ուրիշ ոչ մի ցնցում չառաջացրեց հանրության շրջանում։ Իսկ ֆեյսբուքյան գրառումներն էլ այն մասին էին, թե ինչու չեք ցնցվում ջրի թանկացումից, չէ՞ որ դուք՝ հանրության ներկայացուցիչներդ, ժամանակին դեմ էիք բոլոր տեսակի թանկացումներին։

Իսկ հիմա ոչ ոք դեմ չէ։ Մի քանի տարի առաջ հոսանքի մի քանի դրամ թանկացման համար ամիսներով փակ էին պահում Բաղրամյան պողոտան, մինչև որ դեռևս չթանակցած ջրի շիթերով ցրվեցին տներով։ Այսօր, երբ ամեն ինչ թանկացել է՝ գազը, ջուրը, հոսանքը, բենզինը, սնունդը, շինանյութը, անգամ բանանն է թանկացել, ոչ ոք չի դժգոհում, ոչ ոք փողոց դուրս չի գալիս և թանկացման դեմ չի պայքարում։ Նույնիսկ մի երկրորդական նշանակության փոքր փողոց չեն փակում, ուր մնաց Բաղրամյան պողոտան փակեն աղբամաններով։ Հիմա կասեն՝ պատերազմից հետո անգամ նորմալ չկարողացան կազմակերպվել ու փողոց փակել, մի երկու կոպեկ թանկացման համար ինչո՞ւ պիտի փողոց փակեն։

Իսկ 2015-ի հուլիսին ինչո՞ւ էին հոսանքի թանկացման դեմ ակցիա անում, փողոց փակում։ Որովհետև այն ժամանակ ակցիաներ գեներացնողներ կային՝ տարբեր տեսակի գրանտներով սնվող ՀԿ-ներ, որոնք կազմակերպում էին օրվա իշխանությունների դեմ ակցիաներ ամենատարբեր թեմաներով՝ հոսանքի թանկացման դեմ, տրանսպորտի թանկացման դեմ, մի տեղ մի երկու ծառ ու թուփ կտրելու դեմ։ Նրանց նպատակը այդպիսի մանր-մունր թեմաներով հանրային լուրջ դժգոհության ալիք առաջացնելն էր նախկին իշխանությունների դեմ, որ հետո դա իր էֆեկտն ունենար ապագայում սպասվելիք ավելի մեծ հեղափոխության համար։ Այդպես էլ եղավ։ Հիմա այդ ՀԿ-ներն ու քաղհասարակության ներկայուցիչները այլևս դժգոհելու տեղ չունեն՝ նրանց համար ջրի թանկացումը թանկացում չէ, նրանց համար զանգվածային ծառահատումներն ու անտառահատումները, մեր սաղարթախիտ անտառները հենց այնպես թշնամուն նվիրելը բնապահպանական խնդիր չէ, նրանց համար հայրենիքի կորուստը ևս լուրջ պրոբլեմ չէ։ Իրենք իրենց միսիան համարում են հաջողությամբ ավարտված, դրա համար էլ այլևս լուռ են, քանզի այս իշխպանությունների դեմ պայքարելու համար գրանտներ չեն ստանում։ Նույն կերպ նախկինում էլ, եթե այդ քաղհասարակություն կոչվածը իր ակտիվիստներով փողոց դուրս չգար և տարբեր թանկացումների դեմ չպայքարեր, ժողովրդի իրական հատվածի մտքով չէր անցնի, որ կարելի է հոսանքի կամ տրանսպորտի թանկացման դեմ պայքարել։ Կհամակերպվեին կանցնեին առաջ, ինչպես հիմա են համակերպվում ամեն հարցում՝ թանկացման, էլ ավելի թանկացման, զոհերի, հայրենիքի կորստի․․․

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

13:13 Դանակահարություն՝ Ալավերդիում․ բժիշկները պայքարում են 17 և 18 տարեկան տղաների կյանքի համար
00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
15:50 Իրավիճակը Ոսկեպարում և Կիրանցում․ ՈւՂԻՂ
19:55 Հանրապետության հրապարակից մեկնարկում է ջահերով երթը․ ՈւՂԻՂ
19:22 Լարված իրավիճակ՝ Տավուշում. քաղաքացիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը. ՈւՂԻՂ
12:51 Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան․ armlur.am
17:30 Հայաստանը փորձում է ձերբազատվել «Զանգեզուրի միջանցք»-ից․ դա անհնար է․ Ալիև
19:41 Ձեզ զգուշացնում եմ, չեմ թողնելու, որ այստեղ ճանապարհ փակվի․ ոստիկանը՝ Բագրատ Սրբազանին
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ
12:10 Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել են բնակիչների ուղղությամբ, 2 հոգի լուրջ վնասվածք է ստացել