copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:07 30-11-2021

Աղմուկ բարձրացողները եկել այս դահլիճում անլեզու նստել են արդեն․ Անի Խաչատրյան

Երևանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցության պատգամավոր Անի Խաչատրյանն անդրադարձավ Տիգրան Մեծի 53 հասցեում լողավազանը քանդելու որոշմանը:

Նա ասաց, թե աղմուկ բարձրացողները եկել այս դահլիճում անլեզու նստել են արդեն:

Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ արձագանքեց. «Տպավորություն է, որ մենք եկանք բոլոր շատրվանները քանդում ենք: Երբ ավագանու նիստի օրակարգը վերջանա , այդ հարցով քննարկում կիրականացնենք, բայց ձեզ տեղեկացնեմ, որ 2020-ին Աբովյան 21 հասցեի բակում շատրվանը աշխատեցրեցինք, որը երկար տարիներ չէր աշխատում»։

Անի Խաչատրյանն էլ հակադարձեց. «Երկար տարիներ չի, ընդամենը մի փոքր ժամանակ է, մի հատ «մոտորի» խնդիր էր: Էդ բակը վերանորոգել են բակի բնակիչները, բակի բարերաները: Դա իմ բակն է, ու հեքիաթներ չպատմեք, դա միշտ է աշխատել: Ես չգիտեմ, թե ինչ գումարներ են աշխատել այդ նախագծում, բայց էդ բակում ձեր նշած թվերի խնդիր չի եղել»:

Ամենից շատ դիտված