copy image url
Ավելին 2 տարի առաջ - 23:27 30-11-2021

Լարիսա Դոլինան պատմել է, թե ինչպես է 20 կիլոգրամ նիհարել

Երգչուհի Լարիսա Դոլինան Instagram-ում պատմել է իր նիհարելու մասին։

Աստղը վարդագույն բաճկոնով լուսանկար է հրապարակել ու նշել, որ այժմ իրեն բոլոր գույներն են սազում։ «Հենց կորցրի ավելորդ քաշս, իմ մեջ հայտնաբերեցի տարօրինակ, մինչ այժմ ինձ ոչ բնորոշ վստահություն, որ ես ամենագեղեցիկն եմ աշխարհում։ Ուզում եմ ասել, որ այսօր ես կարող եմ ինձ թույլ տալ հագնել այ այսպիսի վառ, տրամադրող գույների հագուստ և ինքս ինձ ուրախանալ, որ կարծես թե գեղեցիկ է», - կիսվել է նա:

Մեկնաբանություններում Դոլինային հարցրել են, թե ինչպես է նրան հաջողվել նիհարել։ «Հեշտ է, եթե ունես կամքի ուժ՝ ինտերվալային սով պահել 18-19 ժամ»,- պատասխանել է երգչուհին՝ նկատի ունենալով, որ ուտելուն տրամադրում է օրական ընդամենը 5-6 ժամ։

Ամենից շատ դիտված