Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 2 տարի առաջ - 21:34 30-11-2021

Հրապարակվել է Pirelli-ի՝ 2022 թվականի օրացույցը․ ֆոտոշարք

Իտալական Pirelli անվադողեր արտադրող ընկերությունը ներկայացրել է իր ավանդական օրացույցը, որտեղ ներկայացված են համաշխարհային լուսանկարչության գլխավոր աստղերը։ Համապատասխան լուսանկարները հայտնվել են ձեռնարկության Instagram-ում։

2022 թվականի Pirelli օրացույցը ստեղծվել է կանադացի երաժիշտ և դիմանկարային լուսանկարիչ Բրայան Ադամսի կողմից:

Ալբոմ-2022-ը կոչվում է «Ճանապարհին»: Դա պայմանավորված է երաժիշտների հաճախակի ճամփորդություններով ու հյուրախաղերով։

Շերը, Գրայմսը, Իգի Փոփը, Ջենիֆեր Հադսոնը, Ռիտա Օրան, Նորմանի Քորդեյը, Բոհան Ֆենիքսը, Սավիթին, St. Vincent-ը և Կալի Ուչիս այս տարվա օրացույցի հերոսներն են։

«Շատ դժվար կլիներ նկարագրել այն ամենը, ինչ տեղի է ունենում ճանապարհին մի քանի օրվա ընթացքում: Այսպիսով, ես պարզապես փորձեցի ցույց տալ որոշ պահեր: Օրինակ, երաժիշտները երբեք իրականում չեն տեսնում շենքի ճակատը, նրանք դա տեսնում են ծառայողական դռան հատվածից: Նրանք տեսնում են ետնաբեմը, տեսնում ենք շենքի նկուղի դուռը, ծառայողական մուտքի դռնից գնում են դեպի մեքենայի դուռը, հյուրանոցի դուռը, գնացքի դուռը, ավտոբուսի դուռը: Դա դռների մի ամբողջ փունջ է, բայց այն միշտ կապված է ճանապարհորդության հետ», - մեկնաբանել է Բրայան Ադամսը՝ անդրադառնալով նկարահանումները։

Նշենք, որ Pirelli օրացույցի առաջին թողարկումը տեղի է ունեցել 1964 թվականին։ Մինչ օրս արխիվը պարունակում է 48 հրատարակություն, որոնք ստեղծվել են 37 լուսանկարիչների կողմից:

Հիշեցնենք, որ նախորդ տարի օրացույցը չի հրապարակվել կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։ Ընկերությունը խոստացել է նկարահանումների համար նախատեսված բոլոր միջոցներն ուղղել վարակի դեմ պայքարին։

Ֆոտոշարք