Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:45 30-11-2021

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկջոկատայիններն ավարտել են համատեղ զորավարժությունները

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկջոկատայիններն ավարտել են Close Quarter Battle 2021 համատեղ զորավարժությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին գրում է Greek City Times կայքը։

Համատեղ զորավարժությունների նպատակը հատուկ նշանակության միավորված ուժերի մարտունակության և փոխգործակցության բարձրացումն էր մարտական պայմաններում։ Դասընթացը ներառել է արագ արձագանքման մարտական հրաձգություն, շարժվող թիրախների ոչնչացում, գիշերային ու քաղաքային մարտեր, բնակելի թաղամասերում մահացածների և վիրավորների հետ աշխատանքներ:

«Նման զորավարժությունները, Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև եռակողմ համագործակցության ծրագրի հետ միասին, արտացոլում են երեք երկրների զինված ուժերի հիանալի համագործակցությունը»,- հայտարարել է Կիպրոսի պաշտպանության նախարարությունը: