copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:53 30-11-2021

Սպիտակ տունը պատրաստվում է Պուտինի հետ Բայդենի վիրտուալ հանդիպմանը. WP

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա օգնականները նախապատրաստվում են ամերիկացի առաջնորդի վիրտուալ հանդիպմանը Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է The Washington Post-ը։

Թերթի տեղեկություններով՝ առցանց հանդիպումը կկայանա հաջորդ ամիս։

Նշվում է, որ միջոցառման նախապատրաստման ընթացքում Սպիտակ տունը քննարկում է Ռուսաստանի՝ Ուկրաինա «ներխուժումը» զսպելու տարբերակները՝ ներառյալ Կիևին ռազմական օգնության ավելացումն ու պատժամիջոցների սահմանումը։